Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Մարտի 5-ից սկսած՝ նախընտրական քարոզարշավը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում կմեկնարկի ժամը 19:00-ին: Հանրային ռադիոյի եթերում այն կհեռարձակվի երկու տարբեր ժամերի. 13:30-ից (անվճար եթերը) և 21:40-ից (վճարովի), հայտնում Sputnik-Արմենիան:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզարշավի համար կուսակցություններին և դաշինքներին կտրամադրի 60 անվճար և 120 վճարովի րոպե, իսկ Հանրային ռադիոն` 120 անվճար և 180 վճարովի րոպե:
Ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ՝ 4 կուսակցություն և 5 դաշինք: Ոստիկանության տվյալով՝ ընտրելու իրավունք ունի 2 մլն 564 հազար 334 մարդ: