Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնը կոչ է արել ողջ Եվրամիության տարածքում արգելել թուրք քաղաքական գործիչների կողմից սահմանադրական հանրաքվեին ուղղված քարոզարշավը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականի:
Վարչապետը կարծիք է հայտնել, որ նման որոշման ընդունմամբ ԵՄ անդամ երկրները, ինչպես օրինակ Գերմանիան, միայնակ չեն նա պաշտոնական Անկարայի ճնշման տակ:
Քերնը խոսել է Թուրքիայում նախատեսվող սահմանադրական փոփոխությունների մասին` ընդգծելով, որ նախագահական համակարգը այդ երկրում ավելի կթուլացնի իրավական պետության հիմքերը, իշխանական ուժերի տարանջատումը: Նա կոչ է արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերադառնալ իրավական պետության հիմքերին, որտեղից այդքան հեռացել է:
Ավստրիայի վարչապետը շոկային է անվանել Թուրքիայում գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալումը` ասելով, որ Անկարան «ոտնատակ է արել մարդու իրավունքների և ժողովրդավարության նման հիմնարար իրավունքները»:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել է դրա անցկացումը: Քաղաքապետը հայտնել է, որ որոշումը քաղաքական բնույթ չունի:
Որոշումը խստորեն դատապարտել է Բոզդաղը` ասելով, որ կատարվածն անընդունելի է: Նա չեղյալ է համարել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ հանդիպումը: Ավելի ուշ Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: