«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր գոյության ընթացքում առաջին անգամ հանդես է եկել Չինաստանի դեմ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ծայրահեղականների հոլովակում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի դիմանկարը վերածվում է կրակի, իսկ Չինաստանին սպառնում են «արյան գետերով»:
Տեսահոլովակում խոսվում է արաբերեն լեզվով:
Նման ուղերձի հասցեատերը կարող են լինել միայն չինական իշխանությունները, որոնք դեռ պետք է գնահատեն այն. «Օ՜, դուք, չինացիներ, որոնք չեն հասկանում, թե մարդիկ ինչ են ասում իրենց: Մենք Խալիֆայության զինվորներ ենք և մենք կգանք ձեզ մոտ: Մենք ձեզ կբացատրենք զենքի լեզվով: Մենք արյան գետեր կթափենք՝ վրեժ լուծելով ճնշվածների համար»,- ասվում է տեսանյութում: