Մինսկի խմբի համանախգահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ համանախգահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան, հայտնում է APA գործակալությունը:
Նրա խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում ինքը մյուս համանախագահների հետ միասին կայցելի Ադրբեջան:
Այցի շրջանակում նախատեսվում է համանախագահների հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Պոպովը նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ:
© armedia.am