ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոր հանձնարարականներ է տվել միգրացիայի և ազգային անվտանգության ոլորտներում: Ինչպես նշվում է Սպիտակ տան տարածած հուշագրում, ամերիկյան իշխանություններին հանձնարարված է խստացնել ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրումը, ուժեղացնել միգրանտների շրջանում ամերիկյան օրենսդրության պահպանումը, ինչպես նաև ավելի հասանելի դարձնել միգրացիայի վերաբերյալ տվյալները:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Թրամփը ստորագրել է նոր հրաման, որը 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող 6 երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար (Ցուցակից հանվել է Իրաքը)։ Նոր հրամանը նաև առավելություն չի տալիս առանձին կրոնական փոքրամասնություններին, ինչպես նախկին փաստաթղթում։