Հյուսիսային Կորեան պարզաբանել է երկուշաբթի 4 բալիստիկ հրթիռների արձակումը Ճապոնիայում գտնվող ամերիկյան բազաներին հարված հասցնելու վարժանքներով։ Ինչպես նշում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը, երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինն անձամբ է ներկա գտնվել հրթիռների արձակմանը։
Երկուշաբթի արձակված հյուսիսկորեական 4 հրթիռներից 3-ը թռել են մոտ 1000 կմ և ընկել Ճապոնական ծովի՝ Ճապոնիայի տնտեսական գոտում։
Արձակումն առաջ է բերել միջազգային հանրության դատապարտումը, ԱՄՆ-ը և Ճապոնիան ՄԱԿ ԱԽ նիստի գումարման կոչ են արել։