ՀՀ պաշտպանության նախարարությունը Youtube-ի իր ալիքներից մեկում հրապարակել է «Սմերչ» հրթիռային համակարգի մարտական տեղակայման տեսանյութ, փոխանցում է Новости-Արմենիան: Տեսանյութում նշվում է, որ դա առաջին հայկական «Սմերչն» է:
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։
Այս համակարգերի կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20 կմ։ Հրթիռների մարտական քաշը կազմում է 800 կգ, իսկ մարտագլխիկների քաշը շուրջ 280 կգ։