Մալայզիայի իշխանություններն արգելել են Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին լքել երկիրն այն բանից հետո, երբ համանման արգելք է մալայզիացիների դեմ սահմանել Հյուսիսային Կորեան: Վերջինս նշում է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների և դիվանագետների անվտանգությունը Մալազիայում ապահովված չէ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկու երկրներն արտաքսել էին միմյանց դեսպաններին:
Մալազիայի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները սրվել են փետրվարի կեսերից, երբ Կուալա Լումպուրի օդանավակայանում սպանվել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբայր Կիմ Չոն Նամը: