ՄԱԿ-ի Փախստականների իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին մտահոգված է փախստականների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագրի առնչությամբ, հաղորդում է korrespondent.net-ը:
«Փախստականները սովորական մարդիկ են, որոնք ստիպված են փրկվել պատերազմներից և հետապնդումներից: Նրանք պաշտպանության և օգնության կարիք ունեն»,- հայտարարել է Գրանդին:
Նրա խոսքով՝ Թրամփի նոր որոշումը, անգամ ժամանակավոր, միայն կվատթարացնի նրանց տանջանքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը 120 օրով դադարեցրել է փախստականների ընդունումը, ինչպես նաև նոր հրամանագիր էր ստորագրել առավելապես մուսուլման բնակչություն ունեցող 6 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու մասին: