Հայտնի հեռուստահաղորդավար և լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Sputnik-Արմենիա» ռադիոյի հետ զրույցում պատմել է հայերի նկատմամբ իր համակրանքի մասին:
Նրա խոսքերով՝ այլ ժողովուրդների նկատմամբ բարի վերաբերմունքը ձևավորվում է «պատմական և անձնական» բազայի վրա: «Չի կարող երախտիքի զգացում չառաջանալ հայ ժողովրդի նկատմամբ այն բանի համար, ինչ նա արել է հրեաների համար: Հայերի մեջ հիացնում է ֆանտաստիկ տոկունությունը, ավանդույթները պահելու ունակությունը, Հայերնիքի նկատմամբ սերը, ընտանիքի ներսում հարաբերությունները… Բացի այդ հայերն առաջին են տառապել ХХ դարի Ցեղասպանությունից և թույլ չեն տվել աշխարհին մոռանալ դրա մասին», - ասել է Սոլովյովը: