«Bloomberg» ամերիկյան գործակալությունը, համադրելով տարբեր երկրների գործազրկության և ինֆլիացիայի ցուցանիշները, 65 պետության համար կազմել է «Թշվառության ինդեքս», փոխանցում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիան հայտնվել է դասակարգման 5-րդ հորիզոնականում` ավելի մոտենալով սննկացման եզրին գտնվող երկրներին:
Հաղորդվում է, որ «Bloomberg» ցուցակը գլխավորում է Վենեսուելան 491.9 միավորով: 2-րդ հորիզոնականում 32 միավորով Հարավաֆրիկյան Հանրապետությունն է, որին հաջորդում են Արգենտինան և Հունաստանը` համապատասխանաբար 30.9, և 23.1 միավորներով:
19.8 միավորով 5-րդ տեղը զբաղեցնող Թուրքիան նախորդ տարի 7-րդն է եղել: