Ներկայումս Հայաստանի հետ բանակցությունները դադարեցված են: Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը, այս մասին Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Մամեդյարովը հայտարարել է, որ իբրև թե հայկական կողմն է հրաժարվել բանակցություններից:
«Մենք առաջարկել ենք շարունակել սուբստանտիվ բանակցությունները, բայց հայկական կողմը մերժել է: Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանալու: Մենք առաջարկել են նաև բանակցությունները շարունակել դրանից հետո», - ասել է նա Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում ելույթի ժամանակ: