Թուրքիայում լույս է տեսել «Կանայք միշտ կային. կին կերպարներ Թուրքիայի ձախակողմյան շարժումներում» վերնագրով ժողովածուն, որում պատմվում են նաև հայ կանանց ունեցած դերի մասին: Այս մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հղում կատարելով թուրքական Bianet.org կայքին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ժողովածուն սկսվում է 1877 թ. ծնված և 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ կին սոցիալիստ, ֆեմինիստ և ակտիվիստ Մարի Բեյլերյանին նվիրված հոդվածով:
Ժողովածուում ընդգրկվել է նաև Թուրքիայի ֆեմինիստներից ամենահայտնի պոլսահայ արձակագիր Զապել Եսայանի վերաբերյալ հոդվածը: