Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Եվրամիության պաշտոնական ամսագրում հրապարակվել են փոփոխությունները, որով ԵՄ առանց վիզայի այցելող երկրների ցանկում ավելացվել է Վրաստանը:
«Շնորհավորում ենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին այս կարևոր որոշման կապակցությամբ», - նշված է Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում:
Վրաստանի քաղաքացիներն առանց վիզայի ԵՄ երկրներ կկարողանան այցելել մարտի 28-ից: