«Ռոստով»-ի գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցն անգլիական «Մանչեսթր Յունայթեդի» հետ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է անգլիական ակումբի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Life.ru-ն:
Նա նշել է, որ նման ակումբի կազմում իր հայրենակցի ներկայությունը իր համար հաճելի է: Միևնույն ժամանակ Դանիլյանցը հայտնել է, որ խաղի ժամանակ հայ երկրպագուները պատրաստվում են վանկարկել «Չխփես»:
«Ռոստով»-«Մանչեսթր Յունայթեդ» խաղը կկայանա այսօր՝ մարտի 9-ին, երևանյան ժամանակով 22.00-ին: Խաղին Մխիթարյանի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է վնասվածքի պատճառով: