Չինաստանի տարածքում պայթել է ռումբ, որն արձակվել է հարևան Միանմայի տարածքից: Ինչպես տեղեկացնում է South China Morning Post-ը, պայթյունի արդյունքում տուժել է մեկ քաղաքացի, նրա առողջական վիճակը սակայն չի հստակեցվում:
Հիշեցնենք, որ Մյանմայում մարտեր են ընթանում կառավարական զորքերի և ապստամբների՝ էթնիկ չինացիների միջև, որոնք իշխանություններից պահանջում են ավելի լայն ինքնավարություն կամ անկախություն: