Իրաքում հարսանիքի ժամանակ պայթյունի հետևանքով տասնյակ զոհեր կան

11:24     9 մարտի, 2017

Իրաքում Տիկրիտ քաղաքի շրջանում հարսանիքի ժամանակ կրկնակի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հայտնում է Reuters գործակալությունը՝ տեղական իշխանություններին հղումով։

Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքերը գործողության մեջ են դրել երկու մահապարտ ահաբեկիչներ։

Դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։


© armedia.am