Սելինա Դողանը Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը

13:42     9 մարտի, 2017

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանի ամբիոնից հարգել է հայ ֆեմինիստների հիշատակը։

Նա խորհրդարանում կնոջ իրավունքների հետ կապված ելույթի ժամանակ քննադատել է այն փաստը, որ Թուրքիայում կնոջ իրավունքների համար պայքարած հայ կանանց չեն հիշատակում, հաղորդում է PanArmenian-ը՝ «Ակոս»-ին հղումով:

Սելինա Դողանը պնդել է, որ եթե հիշատակում են Հալիդե Էդիփին, ապա պետք է հիշատակել նաև Զաբել Եսայանին, 14 տարի առանց ընդհատման կանանց ամսագիր հրատարակած Հայկանուշ Մարկին, ակտիվիստներ Էլբիս Կեսարացյանին, Սրբուհի Դուսափին, Զաբել Ասատուրին։ Սելինա Դողանն իր ելույթի ժամանակ կարճ անդրադարձել է նաև հիշյալ հայ կանանց կենսագրությանն ու գործունեությանը։


© armedia.am