Ուկրաինացի հայտնի երգչուհի Կատերինա Նիզկոպոկլոննան AnalitikaUA.net-ի հետ զրույցում պատմել է, որ շատ է գնահատում Կոմիտասի և Արամ Խաչատրյանի երաժշտությունը` չնայած դեռ ամբողջությամբ չի բացահայտել Հայաստանի երաժշտական ժառանգությունը, փոխանցում է Sputnik Արմենիան:
«Ես խենթանում եմ Կոմիտասի, Խաչատրյանի և հայկական ժողովրդական երգերի համար»,- ասել է նա։
Երգչուհին սիրում է դուդուկի երաժշտություն լսել, ասում է` դուդուկը միաժամանակ ստիպում է մտածել, տխրել և ոգեշնչվել։
Երգչուհին պատմել է նաև, որ աշխատում է «Բալենի» հայկական երգի վրա և արդեն տեքստը գեղարվեստորեն թարգմանել է ուկրաիներեն. «Ուզում եմ երգել ուկրաիներեն և հայերեն տարբերակները։ Ինձ թվում է` հենց այդ երգը կարող է լավագույնս արտահայտել մեր մշակույթների կապը»։