Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ամսում Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների քանակը, ովքեր հատում են ԱՄՆ հետ ցամաքային սահմանը, նվազել է 40%-ով: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ԱՄՆ Սահմանապահ մաքսային ծառայությունը:
Ըստ ծառայության՝ փետրվարին հարավ-արևելյան սահմանին ձերբակալվել է 18.762 մարդ, մինչդեռ հունվարին՝ 31.578 մարդ: Ընդ որում, սովորաբար, փետրվարին ապօրինի ներգաղթյալների թիվն աճում էր 20%-ով:
Ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին հայտարարել է, որ փետրվարին ձերբակալությունների թիվն ամենացածրն է եղել վերջին 5 տարում: Նա հավելել է, որ ներգաղթի նվազումը բխում է նաև միգրանտների անվտանգության շահերից, քանի որ նրանք կարող են հարձակումների և շահագործման ենթարկվել ապօրինի ուղեկցողների կողմից: Թրամփի ընտրվելուց հետո սահմանն ապօրինի հատումը կազմակերպելու անօրինական ծառայությունները թանկացել են գրեթե 2.5 անգամ՝ մինչև 8000 դոլար մեկ մարդու հաշվով, ասել է Քելլին:
Ջոն Քելլին հավելել է, որ նախարարությունն ուշադիր հետևելու է միտումների դինամիկային: