Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը շատ է ձգձգվում:
Նա շեշտել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Դիվանագետը հիշեցրել է, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ աշխատելու համար»,-նշել է դեսպանը: