Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից դադարեցնել իրենց երկիրը նացիստական անվանելուց:
Ասելով, որ Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերներից է, խորհրդարանում ելույթ ունեցող Մերկելը հայտարարել է, որ այդուհանդերձ իրենց նացիստների հետ համեմատելը տխրեցնում է:
Պահանջելով դադարեցնել իրենց նացիստների հետ համեմատելուց` Մերկելը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: