Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և ռուսական «Ռոստով»-ի միջև ավարտվել է 1:1 հաշվով:
Խաղի հաշիվը 35-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո բացեց Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպման 53-րդ րոպեին Ռոստովին հաջողվեց հավասարեցնե հաշվի տարբերությունը շնորհիվ Ալեքսանդր Բուխարովի խփած գնդակի:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից՝ մարտի 16-ին, «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում:
Ավելացնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի վարկածով դարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»- «Ռոստով» խաղի լավագույն ֆուտբոլիստը: