Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է բոլոր պաշտոնյաներին աշխատանքի ընդունել իրենց բոլոր ազգականներին, հայտնում է РИА Новости-ն:
Լուկաշենկոն հայտարարել է, որ պաշտոնյաների ազգականները չպետք վճարեն ձրիակերության հարկ, սակայն չեն կարող նաև չաշխատել:
«Ես դեռևս դիմում եմ պետական ծառայողներին և երկրում կշիռ ունեցող այլ անձանց. Խնդրում եմ, աշխատանքի տեղավորե՛ք ձեր կանանց, ամուսիններին, սիրուհիներին և սիրեկաններին, բարեկամներին և հարազատներին», - ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ եթե պաշտոնյաների «կանայք և սիրուհիները հիվանդ են, ապա կբուժեն նրանց»: