Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ իմպիչմենտը, որի մասին երկրի խորհրդարանը նախնական որոշում էր կայացրել 2016 թվականի դեկտեմբերի 9-ին։
Նախագահի իմփիչմենթի համար առիթ էր դարձել լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ նախագահը իր մտերիմ ընկերուհուն՝ Չհվե Սուն Սիլին թույլ էր տվել միջամտելու պետական գործերին: Այժմ նա ձերբակալված է: Չհվե Սուն Սիլին մեղադրում են նախագահի հետ ունեցած կապն օգտագործելով հարավկորեական ընկերություններից երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներում հատկացումներ ստանալու նպատակով։