Թուրքիայում ձվեր են նետել Էրդողանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13:37     10 մարտի, 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի կողմնակիցները ձվեր են նետել նախագահի վրա մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվողների վրա: Տեսանյութը հրապարակել է Ruptly-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգում: Էրդողանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ մեղադրվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի 47 կողմնակիցներ:   


© armedia.am