Կալիֆորնիայի նախկին նահանգապետ հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը դիտարկում է 2018 թվականին ԱՄՆ սենատի ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ Շվարցենեգերը սենատորի պաշտոնի համար ամենայն հավանականությամբ կպայքարի որպես անկախ թեկնածու: Նշվում է նաև, որ նա կարող է հետաքրքրված լինել քաղաքական ռեֆորմների, միգրացիոն քաղաքականության և կլիմայի փոփոխության հարցերով Թրամփի հետ առաճակատման ավելի լրջացման մեջ: