Ռադիո «Ազատությունը» հրապարակել է նախկինում անհայտ տեսանյութ ԽՍՀՄ նախկին ղեկավար Իոսիֆ Ստալինի հուղարկավորությունից: Պատմական կադրերը նկարահանվել են 1953 թվականի մարտի 9-ին ԽՍՀՄ-ում ամերիկյան դեսպանատան շենքից: Նկարահանումներն իրականացրել է ամերիկյան բանակի մայոր Մարտին Մենհոֆը, ում որոշ ժամանակ անց լրտեսության մեղադրանք էր ներկայացվել և արտաքսվել ԽՍՀՄ-ից:
Ենթադրվում է, որ նրա նկարահանած այս կադրերը պետք է օգնեին ամերիկյան հետախուզությանը հասկանալու, թե ով է դառնալու Ստալինի իրավահաջորդը: