ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան և Ղարաբաղ մարտի 27-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ միջնորդները Հայաստան այցելելու են տարածաշրջանային այցի շրջանակներում:
«Պետք է փորձենք գործընթացը շարժել առաջ, բայց պետք է բացառվեն իրադարձությունները, ինչպիսին տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Բանակցային գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը: