ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, շեշտել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն:
Այս մասին իրազեկում է Artsakhpress լրատվականը:
Դիվանագետի խոսքով՝ համանախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել են բանակցային սեղանին դրված գաղափարները: Նա նաև ընդգծել է, որ հանդիպմանը քննարկվել է իրադրությունը ԼՂՀ-Ադրբեջան սահմանին: