Արցախի ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում մահվան ելքով արձանագրված հերթական դեպք:
Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա: