Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը չի կարող ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը RT-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարող են ավելի ջերմ կամ ավելի սառը լինել: Երևանին և Մոսկվային կապում են ռազմավարական հարաբերությունները: Ես կարծում եմ, որ դրանք անհամեմատելի կատեգորիաներ են»,- նշել է Սարգսյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի համար հասկանալի և կանխատեսելի Թուրքիան համապատասխանում է Հայաստանի շահերին:
«Ավելի հասկանալի և կանխատեսելի Թուրքիան այն է, ինչի մասին միշտ մտածել ենք»,- հավելել է նախարարը: