Մարտի 12-ին և լույս 13-ի գիշերը արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 550 կրակոց: Սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր հակատանկային նռնականետ (1 արկ):
Ինչպես տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրաադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: