Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել. նա 5 տարում մոտ 50 հազար եվրո ընդհանուր արժեքով հագուստ է նվեր ստացել, հայտնում է Journal du Dimanche-ը։
Պարբերականը հայտնում է, որ 2012 թվականից Ֆիյոնը որպես նվեր ընդունել է պատերով կարված դիզայներական կոստյումներ, որոնք նվիրատուներին արժեցել են 48.5 հազար եվրո, ընդ որում՝ այդ գումարից 35.5 հազար եվրոն վճարվել է կանխիկ։
Միայն 2017 թվականի փետրվարին Ֆիյոնի ընկերներից մեկը կտրոնով 13 հազար եվրո է վճարելArnys բուտիկում պատվերով կարված երկու կոստյումի համար։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մասնավոր անձիք ընտրարշավի ընթացքում կարող են նվիրաբերել նախագահի թեկնածուներին առավելագույնը 5000 դոլար։