Ադրբեջանական ԱԳՆ շարունակում է ուշի ուշով հետևել Արցախի Հանրապետություն բոլոր այցելողներին: Եվ չնայած հայտնի «սև ցուցակին»՝ Արցախ շարունակում են այցելել հայտնի մարդիկ:
Այս անգամ Ադրբեջանի ԱԳՆ թիրախում է հայտնվել ռուսական «ТВ Центр» հեռուստաալիքի հաղորդավար Ռոման Բաբայանը: Նրա հետ միասին Արցախ է այցելել նաև Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման Ռուսաստանի կենտրոնի տնօրեն Սեմեոն Բաղդասարովը:
«Ղարաբաղում ես առաջին անգամ եմ: Հուզված եմ պատմական հայրենիք վերադարձով», - հայտարարել է Բաբայանը, ով արդեն համալրել է ադրբեջանական «սև ցուցակը»: