Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատը հավանություն տվել Brexit-ի մասին օրինագծին, որով կառավարությունն իրավունք է ստացել սկսելու Եվրամիությունից դուսր գալու գործընթացը:
Ավելի վաղ օրինագծին հավանություն էր տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն թագուհու համաձայնությունը։
Այսպիսով, Լոնդոնը, ինչպես բազմիցս հայտարարել էր նախկինում, ԵՄ կազմից դուրս գալու մասին Բրյուսելին պաշտոնապես կտեղեկացնի մինչև մարտի վերջ: