Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

12:39     14 մարտի, 2017

Նյու Յորքում և Նյու Ջերսի նահանգում սպասվող ձնաբքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հայտնում է BBC-ն:

Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները ձնաբուքը քաղաք կբերի մինչև 60 սմ տեղումներ: Քամու արագությունը տեղերում կհասնի մինչև 95կմ/ժ-ի:

Հաղորդվում է, որ Նյու Յորքում կդադարեցվեն չվերթները, ուսումնական հաստատությունների աշխատանքը: Ձնաբքի պատճառով փակ կլինի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանը:

Նշենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է ուրբաթ նախատեսված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ:


© armedia.am