Ինչպես կանխատեսում են օդերևութաբանները ձնաբուքը քաղաք կբերի մինչև 60 սմ տեղումներ: Քամու արագությունը տեղերում կհասնի մինչև 95կմ/ժ-ի:
Հաղորդվում է, որ Նյու Յորքում կդադարեցվեն չվերթները, ուսումնական հաստատությունների աշխատանքը: Ձնաբքի պատճառով փակ կլինի նաև ՄԱԿ-ի կենտրոնակայանը:
Նշենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվել է ուրբաթ նախատեսված Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հետ: