Ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Շաբաթվա լուրեր» հաղորդումն անդրադարձել է Հալեպի հայկական համայնքին:
Հաղորդման թղթակիցն ահաբեկիչներից ազատագրված քաղաքում զբոսնել է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի հետ, այցելել է տոնավաճառ, որտեղ ներկայացված են եղել սիրիահայերի ձեռագործ արտադրանքը: Ռուս լրագրողն այցելել է նաև հայկական եկեղեցի և դպրոց: