Շվեյցարիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ ցուցարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բազմաթիվ վիրավորական պաստառներ են ծածանել:
Նշվում է, որ ցույցի մանրամասները կարճ ժամանակահատվածում հայտնվել են սոցմեդիայում: Կազմակերպված ակցիան թուրքական թերթը որակում է որպես իսլամաֆոբության, հակաթուրքականության և ռասիզմի դրսևորում Եվրոպայում, փոխանցում է Ermenihaber-ը:
Ցույցի մասնակիցները կրել են թուրքերին ծաղրող դիմակներ: