Եվրասիական տնտեսական միության երկրները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանը) ծրագրում են 2019–ին Երկրի հեռահար զոնդավորման ուղեծրային արբանյակների միավորված խումբ ստեղծել: Այս մասին գրում է «Известия» պարբերականը։
Նշվում է, որ 2023–ին նախատեսվում է նոր տիեզերական սարքավորումների սերիական արտադրություն։ Նշվում է, որ նոր արբանյակները կգերազանցեն արդեն գոյություն ունեցող օտարերկրյա կրկնօրինակներին։
Այդպիսի խմբավորման համատեղ օգտագործման մեկնարկն ակնկալվում է 2019-ին:
Նախագծի մասնակիցները միավորված կոմերցիոն օպերատոր կունենան, որը պատասխանատու կլինի տիեզերական սարքերի համատեղ առևտրային շահագործման համար: Ծառայությունների մատուցման համար կստեղծվի նաև միասնական տեղեկատվական պորտալ:
ԵՏՀ-ն քննարկում է նախագծի նեդրումային աղբյուրներն ու ծավալները: