Akunq.net-ը ներկայացնում է Հայոց ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի` 1916 թ. հուլիսի 15-ին Հալեպի նահանգապետարան հղած հեռագրի պատճենը և դրա հայերեն թարգմանությունը:
Հեռագրում հրահանգվում է բոլոր հայերին` կանանց ներառյալ, պահել աքսորավայրերում և ոչ մի արտոնագիր չտալ, որով հնարավոր կլինի նրանց` այլ վայրեր տեղափոխվելը: Հրահանգը վերաբերում է նույնիսկ մուսուլմանների ընտանիքներում ապրող հայերին:
Սույն փաստաթուղթն օսմանյան արխիվում գտել, թարգմանել և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին է տրամադրել ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գևորգ Հակոբյանը: