Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման հնարավորությունը, գրում է «Известия»-ն:
Անկարային С-400 համակարգերի մատակարարման հնարավորությունը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նշվում է, որ Էրդողանը հետաքրքրված է այդ հարցում, և այժմ կողմերը քննարկում են С-400 համակարգերի շուրջ հնարավոր պայմանագրի արժեքը։