Անկարան այլևս պատճառ չունի հետևելու ԵՄ հետ կնքված միգրացիոն համաձայնագրին, պայմանավորվածությունները պետք է վերանայվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Օմար Չելիք:
Նրա խոսքերով՝ Անկարան կատարել է համաձայնագրի իր մասը, երբ Եվրամիության երկրներն իրենց խոստումը չեն կատարել: Չելեքի կարծիքով արդեն ակնհայտ է, որ Բրյուսելը չի կարող օբյեկտիվ լինեն Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ազատականացման հարցում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի հարաբերություններն եվրոպական մի շարք երկրների հետ բավականին լարված բնույթ են ստացել պայմանավորված վերջիններիս կողմից իրենց տարածքում հանրահավաք անցկացնելու համար թուրք պաշտոնյաների մուտքն արգելելու հետ: