Հարավային Օսիայի բանակի ստորաբաժանումները կմտնեն ՌԴ ԶՈւ կազմի մեջ

11:50     15 մարտի, 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Վրաստանից անջատված Հարավային Օսիայի բանակի որոշ ստորաբաժանումների ընդգրկմանը ՌԴ զինված ուժերի կազմում:

Պուտինը հանձնարարել է ՊՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և համաձայնագիր ստորագրել, ասվում է պաշտոնական իրավական տեղեկատվության կայքում:

Համաձայանգիրը մշակվել էր 2015 թվականի մարտին ստորագրված համագործակցության մասին պայմանագրի շրջանակում: Ի սկզբանե պայմանագրով նախատեսվում էր պաշտպանության ընդհանուր տարածքի ստեղծում:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ռուսական բանակի հետ պայամագիր կնքելիս քաղաքացին պետք է ազատվի Հարավային Օսիայում զինվորական ծառայությունից:

Հավելենք, որ 2010 թվականի տվյալների համաձայն՝ հարավօսական բանակում ծառայում է 1250 մարդ և 15.000 մարդ էլ համարվում է պահուստային:


© armedia.am