Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում ահաբեկչական պայթյունի հետևանքով երկու թուրք զինվորական է մահացել: Ինչպես տեղեկացնում են տեղական լրատվամիջոցները, ենթադրվում է, որ զոհերի թիվը կավելանա:
Միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր-Մարդին մայրուղու վրա, որտեղ զինվորականները զբաղված էին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից տեղադրված ռումբերի որոնմամբ և վնասազերծմամբ: Հաղորդվում է, որ ռումբը գործարկվել է հեռակա կերպով: