Ամերիկյան դատախազությունը նշել է վնասի չափը, որը հասցրել է Նորվեգիայից ԱՄՆ-ին արտահանձնած ռուս հակեր Մարկ Վարդանյանի կողմից ստեղծված Citadel վնասակար ծրագիրը:
«Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանը, ով նաև հայտնի է որպես Kolypto, ենթադրաբար մշակել, կատարելագործել և ապահովվել է Citadel վնասակար ծրագիրը: Ինդուստրիայի գնահատականների համաձայն՝ Citadel ծրագիրը վարակել է ողջ աշխարհում մոտ 11 մլն համակարգիչ և պատճառել ավելի քան 500 մլն դոլարի վնաս», -ասվում է Ջորջիա նահանգի Հյուսիսային շրջանի դատախազության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մարկ Վարդանյանը ԱՄՆ-ին է արտահանձնվել կիբերհանցագործությունների մեղադրանքով: