Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը քննադատել է Շոտլանդիայի ազգային կուսակցությանը, որը ձգտում է Միացյալ Թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու հարցով հերթական հանրաքվեն անցկացնել:
«Ես ափսոսանք եմ հայտնում այն ոչ հեռանկարային մոտեցման առնչությամբ, որը ցույց է տվել այսօր Շոտլանդիայի ազգային կուսակցությունը»,- ասել է Մեյը լրագրողներին:
«Այն ընթացքում, երբ մենք բանակցություններ ենք վարում Եվրամիությունից երկրի դուրս գալու առնչությամբ, ես կցանկանայի, որ այդ համաձայնագիրը գործի ամբողջ Մեծ Բրիտանիայի համար, որը ներառում է նաև Շոտլանդիան»,- հավելել է Բրիտանիայի վարչապետը:
Լոնդոնը հիմա պետք է փորձի ամեն հնարավորն անել 2014 թվականի սեպտեմբերին Շոտլանդիայում անցկացված հանրաքվեի կրկնությունից խուսափելու համար: