Հարավային Կորեայի նախագահի արտահերթ ընտրությունները կանցկացվեն մայիսի 9-ը:
Արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է նախագահի պաշտոնից Պակ Կին Հենի հեռացման հետ՝ կապված կոռուպցիոն սկանդալի հետ:
Սոցհարցումների համաձայն՝ ներկա պահին նախագահի պաշտոնի ֆավորիտներից է Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մուն Չժե Ինը: