ԱՄՆ-ում դատարանն արգելափակել է Թրամփի միգրացիոն նոր արգելքը

10:02     16 մարտի, 2017

Հավայի նահանգի դաշնային դատավոր Դերիկ Ուոթսոնը կասեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն նոր հրամանագրի գործողությունը փաստաթղթի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ, հայտնում է Корреспондент-ը:

Հավայի նահանգի իշխանությունները պնդում են, որ նախագահի հրամանագիրը խտրական վերաբերմունք է դրսևորում մարդկանց հանդեպ նրանց քաղաքացիության հիման վրա։ Նահանգի ներկայացուցիչները նաև հաստատել էին, որ արգելքի պատճառով կտուժի զբոսաշրջությունը և կկրճատվի օտարերկրացի ուսանողների և աշխատողների հրավիրելու հնարավորությունը։ Բացի այդ նահանգի շատ բնակիչներ այդ հրամանագրի պատճառով չեն կարող այցելել իրենց հարազատներին հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող 6 երկրներում, որոնց վերաբերում է Թրամփի հրամանագիրը:


© armedia.am